Մեր մասին

 

 

 

Sky&More ՍՊԸ-ն նորաստեղծ տուրօպերատոր է Հայաստանի շուկայում՝ ավիացիայի ոլորտում շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող թիմով։ Մեր նպատակն է մատուցել բարձր որակի ծառայություններ զբոսաշրջության և ավիացիայիա ոլորտում: Sky&More – ը կազմակերպում է չարտերային փոխադրումներ տարբեր ավիաընկերությունների հետ գործակցությամբ և ապահովում է հետևյալ տուրիստական ծառայությունները.

      • Ավիատոմսերի ամրագրում բոլոր ուղղություններով,

      • Հյուրանոցների ամրագրում,

      • Անհատական և խմբային տուրեր,

      • Գործուղումների կազմակերպում,

      • Մեքենաների վարձույթ,

      • Գիդի ծառայություններ,

      • Ճանապարհորդական ապահովագրություն,

      • Վիզայի աջակցություն,

    • Sky&More ՍՊԸ-ն նաև տրամադրում է կոմերցիոն կառավարման աութսորսինգ ծառայություններ ավիաընկերություններին։

Հիմնական ուղղվածությունը նոր չարթերային չվերթների իրականացումն է, հեղինակային խմբային տուրերի կազմակերպումը, որոնք իրենց տեսակի մեջ տարբերվելու են շուկայում առկա զբոսաշրջային պրոդուկտներից: Մեր ընկերությունը ձեր հանգիստը կազմակերպելու է տանից–տուն ֆորմատով, ինչը ենթադրում է լիարժեք աջակցություն և հասանելիություն ձեր ամբողջ հանգստի ընթացքում, մինչև ձեր վերադարձը դեպի տուն:

Ընկերությունը ոչ միայն առաջարկում է լավագույն ուղղությունները անհամեմատ մատչելի գնով, այլ նաև օգնում է ստեղծել ճամփորդության յուրահատուկ փորձ։
Ցանկանալով փոխակերպել տուրիզմի ոլորտի մասին հայ զբոսաշրջիկների պատկերացումները՝ մենք մշակել ենք այնպիսի ռազմավարություն, որը մեզ օգնում է մեր ծառայությունները հարմարեցնել մեր գնորդների կարիքներին, փոխարենը՝ նրանց հարմարեցնելու առաջարկվող տարբերակներին։
Նախադեպը չունեցող ուղևորություններ, անդադար թարմացվող երկրների ցանկ, ժամանցի և անհատական ծառայություների լայն ընտրություն և երաշխավորված որակ ու հիշողություններ։ Մենք չենք առաջարկում պարզապես ուղևորություններ, այլ ստեղծում ենք մշակույթը և երկիրը յուրովի բացահայտելու անմոռանալի փորձառություններ: