Մեր զբոսաշրջիկներին ենք ներկայացնում ևս մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտած օբյեկտ։ Այս անգամ տեղափոխվում ենք Եգիպտոս՝ Սինա Լեռան ստորոտ, որտեղ ըստ Հին Կտակարանի՝ Մովսեսը ստացել է քարե տախտակները, որի վրա գրված էին տասը պատվիրանները։
Այստեղ է գտնվում աշխարհի ամենահին շարունակաբար գործող քրիստոնեական վանքերից մեկը՝ Սուրբ Կատարինան։ Այն հիմնադրվել է 527 թվականին Հուստինիանոս 1-ինի կողմից։ Հետագայում վանքը հանդիսացել է ապաստան քրիստոնյաների ցրված համայնքների համար, որոնց սպառնում էր իսլամի աճը, իսկ դրա բնակիչները հիմնականում եղել են ուղղափառ հավատքի հույները։
Հիմնման օրվանից ի վեր վանքը չի նվաճվել, հենց դրա շնորհիվ էլ ներկայումս այն ունի սրբապատկերների և ձեռագրերի հսկայական հավաքածու։ Սուրբ Կատարինայի գրադարանը համարվում է ամենահին մշտապես գործող գրադարանը։ Վերջինս հիմնադրվել է 1734 թվականին և մինչ օրս պահպանում է իր հարուստ ժառանգությունը։
Եթե ցանկանում եք շարունակել ուսումնասիրել աշխարհի ամենատպավորիչ վայրերը և Ձեզ հետաքրքրում են նման յուրահատուկ ուղղություններ, հետևեք մեր առաջարկներին։