Մեր զբոսաշրջիկներին ներկայացնում ենք ևս մի հետաքրիր ուղղություն։

Ֆրանսիայի պատմական շրջաններից մեկում՝  Նորմանդիայում, գտնվում է ՅՈՒՆԵԿՍՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված մի համալիր՝ Մոն Սեն Միշելը։

Ըստ լեգենդի՝ մոտ 1300 տարվա պատմություն ունեցող այս ամրոցի կառուցման միտքը եկել է երազից։ Միքայել Հրեշտակապետը երազում այցելում է Ավրանչի եպիսկոպոս Օբերին և հանձնարարում եկեղեցի կառուցել Քուենոն գետի գետաբերանում գտնվող քարքարոտ կղզում: Սրբազանը առաջին անգամ ուշադրություն չի դարձնում նրա խոսքերին, սակայն երկրորդ անգամ նույն երազը տեսնելուց հետո սկսում է շինարարությունը։ Այժմ կառույցը Ֆրանսիայի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, և դրա տարեկան այցելուների թիվը հասնում է մոտ 3,5 միլիոնի։

Հետաքրքիր է, որ Մոն Սեն Միշելի կառուցվածքը խորհրդանշել է Ֆրանսիայի հնագույն սոցիալական հիերարխիան։ Աստված և հոգևորականները՝ ի դեմս աբբայության, եղել են վերևում։ Հենց ներքևում եղել են ազնվականներին պատկանող տները՝ խանութների հետ միասին։ Ամենաներքևում՝  նույնիսկ պարիսպներից դուրս, արդեն ձկնորսների և գյուղացիների տներն էին։

Եթե ցանկանում եք շարունակել ուսումնասիրել աշխարհի ամենատպավորիչ վայրերը և տեսնել դրանք ձեր իսկ աչքերով, հետևեք մեր առաջարկներին։