Մեր զբոսաշրջիկներին ենք ներկայացնում աշխարհի ամենագեղեցիկ ֆյորդերից՝ նեղ ծովածոցերից մեկը՝ Գեյրանգեր-ֆյորդը։ Նորվեգիայի Սուննմերե տարածաշրջանում գտնվող այս բնության հրաշքը անտարբեր չի թողնի ոչ մի տեսնողի։
Ֆյորդի խորությունը հասնում է մինչև 500 մետրի, իսկ շրջակա լեռների բարձրությունը 1600-1700 մետր է։ Ակտիվ հանգստի սիրահարների համար այն շատ լավ ընտրություն է՝ հիասքանչ բնության և տարատեսակ զվարճանքների անթերի համադրությամբ։
Գեյրենգերի ամենահայտնի վայրը 7 քույրերի ջրվեժն է, դրա հետ կապված մի լեգենդ կա։ Ըստ դրա՝ ժամանակին լեռան վրա 7 քույր էր ապրում։ Հանկարծ նրանց հորիզոնում մի փեսացու է հայտնվում։ Վերջինս այնքան երկար չի կարողանում ընտրել քույրերից մեկին, որ այս պատմության բոլոր հերոսները ջրվեժի են վերածվում։ Ձմռան հալոցքի ժամանակ <<քույրերի>> թիվը կարող է հասնել անգամ 11-ի։
Նորվեգիայի այս ծովածոցում և՛ ամռանը, և՛ ձմռանը կարելի է գնալ լեռնագնացության, սահել երկար զիփ-լայներով և քայլել 1500 մետր բարձրության վրա գտնվող Սքայուոքով։
Եթե ցանկանում եք շարունակել ուսումնասիրել աշխարհի ամենատպավորիչ վայրերը և Ձեզ հետաքրքրում են նման յուրահատուկ ուղղություններ, հետևեք մեր առաջարկներին։