Այս անգամ մեր զբոսաշրջիկներին ներկայացնում ենք մի շատ հետաքրքիր ամրոցային համալիր։ Շրի Լանկայի բնությունը վայելելիս, ցնցող լեռնաշղթաներով շրջելիս և ջրվեժներով հիանալիս չի կարելի բաց թողնել նաև Սիգիրիա այցելելու հնարավորությունը։
Սիգիրիան, որը թարգմանաբար նշանակում է <<առյուծի ժայռ>>, բառացիորեն մեծ ժայռ է, որի մեջ առյուծ է փորագրված։ Ներկայումս, ցավոք, միայն առյուծի թաթերն են պահպանվել, սակայն դա չի խանգարել, որ այն մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Ժայռի վրայի ամրոցը կառուցվել է 5-րդ դարի վերջում՝ Կասապա թագավորի կողմից։ Նա հենց այս վայրն էր ընտրել որպես իր նստավայր դրա անառիկության ու ապահովության համար։ Կասապայի իշխանության ավարտից հետո մինչև 14-րդ դար ամրոցը ծառայել է որպես բուդդայական մենաստան, իսկ Եվրոպացիների կողմից հայտնաբերվել է շատ տարիներ անց՝ 1907 թվականին։
Ներկայումս ամրոցային համալիրը ներառում է ավերված պալատի մնացորդներ՝ ընդարձակ այգիներով, լճակներով, նրբանցքներով և շատրվաններով։ Ժայռը ունի 200 մետր բարձրություն և այցելուները հրաշք տեսարանը վայելելու համար պետք է բարձրանան 1200 աստիճան։ Եթե ցանկանում եք շարունակել ուսումնասիրել աշխարհի ամենատպավորիչ վայրերը և Ձեզ հետաքրքրում են նման յուրահատուկ ուղղություններ, հետևեք մեր առաջարկներին։