Երազո՞ւմ ես որսալ հյուսիսային բեւեռափայլը իր ողջ հմայքով

Բացահայատիր Մոգական Նորվեգիան՝ Sky&more-ի հետ
Բացառիկ խմբային տուր՝ Նոյեմբեր 16-23-ը

Ժամանակն է երազանքը դարձնել իրականություն՝ Skymore-ի հետ       

Skymore ընկերությունը նախաձեռնել է էքսկլյուզիվ խմբային տուր դեպի հեքիաթային Նորվեգիա։ Առաջին անգամ Հայաստանից դու հնարավորություն ունես հաշված ժամերի ընթացքում հայտնվելու Հյուսիսային Եվրոպայի դեռևս ոչ այդքան բացահայտված անկյուններից մեկում՝ մոգական Նորվեգիայում, զբոսնել բևեռափայլով ողողված գիշերային երկնքի տակ, սահնակներով սլանալ եղնիկների ֆերմայում և մասնակցել եռօրյա կրուիզի՝ նորվեգական ափի ողջ երկայնքով:

Հայնտվիր աշխարհում երջանկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկում և գուցե բացահայտես
երջանկության քո բանաձևը։

Միասին ճանաչենք այն Նորվեգիան, որը շատ ավելին է, քան քո պատկերացրած սառնաշունչ ձմեռը․․․

Skymore-ը կարևորում է զբոսաշրջիկների հարմարավետությունն ու գոհունակությունը` ջանք չխնայելով նույնիսկ
մանրուքների վրա:

  • Դու կհասցնես անել այնքան լուսանկար, որքան կկամենաս․․
  • Կամ՝ վայելել նորվեգական ծովամթերքն ու հարուստ խոհանոցը․․
  • Ծանոթանալ տեղի մշակութային բազմազանությանը․․․
  • Եվ ի վերջո, իսկապես վայելել ուղևորության յուրաքանչյուր պահը..

 Մենք չենք առաջարկում պարզապես ուղևորություններ, այլ ստեղծում ենք մշակույթը և երկիրը յուրովի
բացահայտելու անմոռանալի փորձառություններ:

 Այս ճամփորդությունը բոլոր նրանց համար է, ովքեր

    • Նպատակադրել են այցելել Յունեսկոյի համաշխարհային ժառանգություն համարվող յուրահատուկ վայրեր,
    • Երազում են նավարկել զարմանարաշ ֆյորդերով և վայելել վայրի և աննման բնությունը,
    • Ցանկանում են գեթ մեկ պահ հայտնվել վիկինգների հայրենիքում՝ զգալու այդ ժամանակաշրջանի շունչը,
    • Բացահայտել Սկանդինավյան՝ Նորվեգական թանգարաների ու քաղաքների գողտրիկ անկյունների միջոցով,
    • Երազում են համտեսել ամենաթարմ ծովամթերքը ձկնամթերքի մեծ բազմազանությամբ առանձնացող
      Նորվեգական ծովից,
    • Իսկ առավել արկածախնդիրները իրենց կզգան վայրի բնության գրկում, որտեղ նրանց կդիմավորեն
      բևեռային արջերը, հյուսիսային եղջերուները, արկտիկական աղվեսներն ու կետերը:

Իսկ դու պատրա՞ստ ես բացահայտել Նորվեգիան։ Բաց մի թող Skymore-ի բացառիկ ուղևորությունը։

Կազմակերպելը ՝ մեզանից, վայելելը՝ քեզանից։

Նոյեմբերի 16 — Օր 1 — Ժամանում Օսլո

Մեր ուղևորության առաջին օրը կանցնի մայրաքաղաք Օսլոյում: Օսլոյի հետ ծանոթությունը մենք կսկսենք ավտոբուսով շրջագայությամբ` այցելելով քաղաքի տեսարժան վայրեր, որտեղ կբացահայտես Եվրոպայի հյուսիային բնակիչների մշակույթը, լայֆսթայլն ու առօրյան։ Իսկ գիշերակացը կանցկացնենք Oslo Scandic Byporten հյուրանոցում:

Նոյեմբերի 17 — Օր 2 — Ժամանում Թրոմսյո եւ բեւեռափայլի որս

Իսկ այժմ արի ուղևորվենք այս ճամփորդության ամենահեքիաթային քաղաք` Թրոմսյո, որտեղ կանցկացնես հեքիաթային գիշեր՝ բևեռափայլի պարող լույսերով պարուրված երկնակամարի ներքո: Չէ՞ որ Թրոմսյոն Նորվեգիայի ամենահետաքրքիր բնակավայրերից է և բևեռափայլի սիրահարների համար ամենահայտնի ուղղություններից մեկը: Փորձառու գիդերի ուղեկցությամբ կհայտնվես հենց այն վայրերում, որտեղից բևեռափայլը քեզ կներկայանա իր ողջ շքեղությամբ: Պետք չէ մտածել հագուստի մասին, քանի որ գիշերային էքսկուրսիայի համար անվճար կտրամադրվի տաք հագուստ,
թեյ և նախուտեստների հյուրասիրություն։ 6 ժամյա տուրի ընթացքում դու կունենաս այնպիսի զգացողություն, որը բառերով նկարագրել ուղղակի հնարավոր չէ․․․ Իսկ բևեռափայլի որսի ավարտին կվերադառնանք հյուրանոց՝ գիշերակացի: Գիշերակացը Թրոմսյոյում կկազմակերպվի Tromsø Lodge & Camping-ում:

Նոյեմբերի 18 — Օր 3- Էքսկուրսիոն ծրագիր

Թրոմսյոյում 3-րդ օրը հնարավորություն կունենաս ընտրելու ժամանցի 3 տարբերակներից մեկը.
1. Կետերի դիտում Նորվեգական ծովում
Կետերի սաֆարի այցելությունը (4-5 ժամ) Նորվեգիա կատարված ցանկացած ճանապարհորդության կարևորագույն մասն է: Տարվա ճիշտ եղանակին` հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում այստեղ հայտնվելով՝ դու 95% հավանականություն կունենաս տեսնելու ծովային այս էակներին: Իսկ Skymore-ը ջանք չի խնայի, որպեսզի
դու հայտնվես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում` Նորվեգիա ճանապարհորդությունը լիարժեք վայելելու համար։
2. Այց հյուսիսային եղնիկների ֆերմա եւ սահնակներով զբոսանք
Հյուսիսային Նորվեգիայի ամենապահանջված ժամանցներից մեկը եղջերուների ֆերմա այցն է: Այս այցի ընթացքում հնարավորություն կընձեռնվի սահնակներով սահել, եղնիկների հետ շփվել, ինչպես նաև ճանաչել Նորվեգիայի էթնիկ խմբերից Սաամի մշակույթի ներկայացուցիչներին, ովքեր սերնդից սերունդ փոխանցում են եղջերուներ բուծելու հմտություններն ու ավանդույթը:
3. Այց հասկիների ֆերմա
Իսկ եթե հասկիների սիրահար ես, ապա չես կարող բաց թողնել հասկիների ֆերմա այցելելու հնարավորությունը:
1.5 ժամ տևող այս այցի ընթացքում կվայելես հասկիների հետ սահնակերով զբոսանքը Նորվեգիայի ձյունապատ
տարածքներով (հասկիների ֆերմա այցը ներառված չէ ուղևորության արժեքի մեջ):

Նոյմեբերի 19 –Օր 4 — Ազատ օր

Ազատ օրը կարող ես անցկացնել զբոսնելով Թրոմսոյի նավահանգստում և քաղաքի կենտրոնում, որտեղ հնարավորություն կունենաս վայելելու նորվեգական խոհանոցն ու հյուրսասիրությունը: Կհամտեսես յուրահատուկ ուտելիքներ, այդ թվում՝ շագանակագույն պանիր (բրունոստ), կետի միս, հյուսիսային եղջերուի սթեյք և այլ յուրահատուկ ուտեստներ, որոնք դժվար թե գտնես մեկ այլ վայրում: Իսկ եթե ձկնամթերքի սիրահար ես, հաստատ կգնահատես Թրոմսյոյի հայտնի սաղմոնը` հում, ծխեցրած և եփված տարբերակներով։ Համոզված ենք` չես ափսոսա։

Նոյմեբերի 20-22 — 3-օրյա կրուիզ

Բևեռափայլը, եղնիկների և էթնիկ մշակույթների հետ ծանոթանալը և համեղ ուտեստները դեռևս ամենը չէ, ինչը քեզ սպասում է Արկտիկայի պատմական մայրաքաղաքում: Դու դեռ պիտի ուղևորվես 3 օրյա կրուիզի՝ Թրոմսյոյից դեպի Տրոնհեյմ հիանալի նավով որն էլ ավելի կհարստացնի Նորվեգիայից քո տպավորությունները:
Թրոմսյոյից Տրոնհեյմ կրուիզի ծրագիրը ներառում է` նավարկություն տարատեսակ ֆյորդերով, այցելություն մի քանի ձկնորսական գյուղեր և առափնյա տեսարժան վայրեր:

Նոյեմբերի 20 — Օր 5 — Կրուիզի սկիզբ

Օրը կսկսենք տեղափոխվելով Թրոմսյոյի նավահանգիստ, որտեղից կմեկնարկի կրուիզը: Կրուզի 1-ին օրը կնավարկենք ֆյորդերով՝ տեսնելով Նորվեգիայի բարձր գագաթները և հովվերգական կղզիները, կանգառներ ունենալով Ֆինսնես և Հարստադ քաղաքներում: Հարստադում կայցելենք Թրոնդենեսի եկեղեցի, որն աշխարհի ամենահյուսիսային քարե եկեղեցին է` կառուցված 1250 թ.-ին: Նավարկությունը կշարունակենք հասնելով կրուիզի ամենափոքր նավահանգիստը` Ռիսոյհամնը, այնուհետև կուղևորվենք դեպի Սորթլանդ նավահանգիստ` ընթացքում ականատես լինելով աստիճանաբար փոփոխովող զարմանահրաշ բնապատկերներին:

Նոյեմբերի 21 — Օր 6

    • Բոդյո
Վաղ առավոտյան մեր նավը կհասնի Բոդյո, որը ճանաչվել է որպես 2024 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներից մեկը: Քաղաքը նաև հայտնի է իր Բոդյո/Գլիմտ ֆուտբոլային ակումբով: Իսկ նախաճաշից հետո մեր նավը կանցնի Հյուսիսային բևեռային շրջանով։ Ավելի արկածախնդիրները այս հիշարժան պահը ավանդույթի համաձայն կարող են նշել` համտեսելով 1 գդալ ձողաձկան լյարդի յուղ: Նավարկության ընթացքում քեզ անկասկած կհիացնեն բարձրագագաթ լեռները, որոնք հարուստ են դարերից եկած պատմություններով և լեգենդներով:
    • Յոթ Քույրերի լեռնաշղթան
Յոթ քույրերի լեռնաշղթայի մասին լեգենդը պատմում է, որ 7 տրոլ-արքայադուստրեր փախչելով անցանկալի երկրպագուից արևածագին վերածվել են 7 գեղեցիկ սարերի, որն այսօր տեսնում ենք:
    • Թորգաթեն լեռը
Իսկ ծովից 258 մետր ուղղահայաց բարձրացող Թորգաթեն լեռը, որի միջով անցնում է 30 մետր բարձրությամբ, 25 մետր լայնությամբ և 160 մետր խորությամբ անցք, ըստ լեգենդի` Բրոյնոյ թագավորի գլխարկն է, որը վերածվել է քարի։
Այս անցքով զբոսանքը տևում է մոտ 25-30 րոպե: Իսկ այստեղից դեպի Հելգելանդի ափ բացվող տեսարանի համար իսկապես արժե բարձրանալ այստեղ: Օրվա մեր վերջին կանգառը կլինի Ռյորվիկ ձկնորսական գողտրիկ գյուղը` տեղավորված գեղատեսիլ Վիկնա արշիպելագում:

Կրուզի ծրագրի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել այստեղ.

https://global.hurtigruten.com/destinations/norway/tromso-trondheim/?_hrgb=2

Նոյեմբերի 22 — Օր 7 — Ժամանում Տրոնհեյմ` թագավորների եւ պալատների քաղաք

Տրոնհեյմը Նորվեգիայի մեծությամբ 3-րդ քաղաքն է, որը հիմնադրվել է 997 թ.-ին և հիանալի կերպով արտացոլում է Վիկինգների ժառանգությունը: Տրոնհեյմը քեզ կգերի միջնադարյանի, պատմականի և ժամանակակիցի իր յուրահատուկ համադրությամբ: Տրոնհեյմում ժամանելուց հետո, գնացքով կշարժվենք դեպի մայրաքաղաք Օսլո, որտեղ էլ կանցկացնենք Նորվեգիայում մեր վերջին գիշերը:

Նոյմեբերի 23 — Օր 8 — ժամանում Երեւան

Սա մեր ճամփորդության ավարտի օրն է, երբ դու կժամանես Երևան՝ քեզ հետ տանելով մի օվկիանոս հիշողություններ և տպավորություններ։

Եվ այս ամենը՝ աննախադեպ ՝ 2200€-ին համարժեք դրամով։

Արժեքը ներառում է`

  • Ավիատոմս,

  • Տրանսֆեր ամբողջ շրջագայության ընթացքում,

  • Գիդի ծառայութություն,

  • Կացություն հյուրանոցում (նախաճաշ),

  • Բոլոր էքսկուրասիաների վճարներ,

  • 3-օրյա Կրուիզի արժեքը (նախաճաշ),

  • Վիզայի աջակցություն։

Արժեքը չի ներառում`

  • Ընթրիք,

  • Անհատական տուրեր և էքսկուրսիաներ։

   Իսկ դու պատրա՞ստ ես։

Եթե երազում ես ապրել արկածներով լի ճամփորդություն, ապա բաց մի թող Skymore-ի հետ ճամփորդելու հնարավորությունը, որն ընձեռվելու է՝ ընդամենը 30 հոգու, ովքեր կկարողանան տեսնել և զգալ իրական Նորվեգիայի շունչը։

  Եվ այս ամենը՝ աննախադեպ ՝ 2200€-ին համարժք դրամով։

                Տեղերը սահմանափակ են, շտապիր ամրագրել, քանի դեռ դա հնարավոր է։